«Ճախրուկ» ՀԿ- ն հատուկ շնորհակալություն է հայտնում Վարդիբեկի վիրահատությանը ֆինանսապես աջակցած յուրաքանչյուր անձի, որոնց շնորհիվ «Ճախրուկ» ՀԿ-ն կարողացավ վճարել իմպլանտների ձեռք բերման ամբողջական գումարը ։Մանկատան տնօրինությանն ու աշխատակազմին՝ հոգատար խնամքի և ֆինանսական աջակցության համար։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու առողջապահության նախարարությանը՝վիրահատության իրականացմանը աջակցելու համար։«Էրեբունի» ԲԿ տնօրինությանն ու բուժանձնակազմին, վիրահատությունն իրականացրած բժիշկ Կարապետ Մոմջյանին՝ սրտացավ և…
https://youtu.be/RGC4t2FrCc4https://youtu.be/lw5gF9dUn4shttps://youtu.be/QDWaSuG7rhMhttps://youtu.be/Kb054T2lafghttps://youtu.be/VwyzJ4lgcVwhttps://youtu.be/RmnQyTwnRYw
2021թ. դեկտեմբերի 11-ին <<Ճախրուկ>> ՀԿ-ն <<Ճախրուկ>> մշակութային կենտրոնում նախաձեռնեց բարեգործական համերգ՝ <<Ճախրուկ>>էթնո երաժշտախմբի երաժիշտներից մեկի վիրահատությանն աջակցելու նպատակով:Բարեգործական համերգն իրականացրեց <<Ճախրուկ>> էթնո երաժշտախումբը:
2021 թ-ի հունիսի 1-ին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց <<Ճախրուկ>> էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգով տեղի ունեցավ <<Ճախրուկ>> մշակութային կենտրոնի բացումը:Կենտրոնը գտնվում է Խարբերդի մասնագիտացված մանկատան շենքում:
2021 թ. հուլիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում առաջին անգամ կայացավ <<Ճախրուկ>> միջազգային փառատոնը:Փառատոնի ժամանակ ամբողջական համերգային ծրագրով,կենդանի կատարմամբ ելույթ ունեցավ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց <<Ճախրուկ>> էթնո երաժշտախումբը:Համերգը շարունակեց Արթո Թունչբոյաջյանը Armenian Navy Band խմբով: