Tshakhruk

Համլետ

Երազանքս է,որ իմ ձեռքերով կառուցեմ  սեփական տունս,մշակեմ պտղատու այգիս  և ինձ հարազատ մարդկանց հյուրընկալեմ իմ տանը:

Մոսո

Ուզում եմ  դառնալ մեծ երգիչ:

Ազատուհի

Երազում եմ դառնալ վարսահարդար,որպեսզի իմ ընկերների մազերը կարողանամ հյուսել,գեղեցկացնել:

Արզուման

Վարորդ եմ ուզում դառնալ,որպեսզի կարողանամ ճամփորդել:

Դավիթ

Քանի որ ես համեղ ուտել շատ եմ սիրում,երազանքս է,որ ինքս էլ ուտելիքներ պատրաստեմ:Մի երազանք էլ ունեմ՝ մանկատան աշխատողներն ու երեխաները միշտ ուրախ լինեն:

Սերինե

Երազանքս է՝ վերականգնվի լսողությունս և լինեմ առողջ:

Սոֆիա

Երազանքս է ինքնուրույն՝առանց քայլակի, քայլեմ և հաճախ տեսնեմ քույրիկիս։

Արսեն

Երազում եմ իմ երազանքների տունն ունենամ։

Վարդիբեկ

Երազում եմ մեծ երաժիշտ դառնալ, որովհետև շատ եմ սիրում նվագել։

Արմեն

Երազանքս է հաճախեմ սպորտդահլիճ և մի օր էլ ես դառնամ մարզիչ։

Արսեն

Երազում եմ իմ երազանքների տունն ունենամ։

Վարդիբեկ

Երազում եմ մեծ երաժիշտ դառնալ, որովհետև շատ եմ սիրում նվագել։

Լիլիթ

Երազում եմ, որ իմ սիրելի բժշկուհի Ռուզաննայի հետ ապրեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Լուիզա

Երազում եմ երաժիշտ դառնալ։

Դիանա

Երազում եմ իմ տանը լինեմ և ճաշ եփեմ։

Մարիամ

Երազում եմ հարսի շոր հագնեմ։

Նարինե

Երազում եմ պարզապես լինեմ իմ տանը։

Մարիամ

Երազում եմ, որ ծննդյանս օրը հաճախ լինի և մամայիս էլ հաճախ տեսնեմ։

Անգին

Երազում եմ քայլեմ և երազում եմ, որ եղբայրս գա։

Աննա

Երազում եմ գնամ իմ ընկերների տուն ՝հատկապես Դիանայի։

Թամարա

Երազում եմ դառնամ խոհարար ու իմ պատրաստածը մատուցեմ մարդկանց։

Հասմիկ

Երազում եմ իմ պարտեզն ունենամ։

Անահիտ

Երազանքս է լինեմ իմ տանը և ապրեմ ընտանիքիս հետ։

Տիգրանուհի

Երազանքս է քայլեմ ու իմ ոտքով գնամ տուն։

Լյուդմիլա

Երազանքս քայլելն է ու իմ տուն գնալը։

Վոլոդիա և Վարդուհի

Վոլոդիա – Երազում եմ, որ քայլեմ։
Վարդուհի – Երազում եմ, որ Վալոդիկի հետ միշտ միասին լինենք։

Արմինե

Երազում եմ,որ հարազատներս հաճախակի այցելեն, որ ես ավելի երջանիկ զգամ ինձ։

Կիմա

Երազում են քայլեմ, որպեսզի կարողանամ օգնեմ բոլորին։

Նարեկ

Երազում եմ, որ ինձ շատ գրկեն ու համբուրեն։

Անահիտ

Երազում եմ ապրեմ ընտանիքիս հետ, բայց գիշերները անպայման գամ մանկատուն։

Սերգեյ

Երազում եմ զինվոր դառնամ և պաշտպանեմ հայրենիքս։ Նաև ուզում մոխրագույն Jeep BMW ունենամ, որ գնամ աշխատանքի։

Հասմիկ

Երազանքս է, որ կարողանամ օգնեմ բոլորին։

Վերոնիկա

Երազանքս է քայել և ծնողներիս հետ լինել։