Ֆիզիկական
հնարավորությունները
ոչինչ են, եթե չունես
հոգու թռիչք
Նվիրաբերեք հատուկ նպատակի համար
Մեր մասին
Աննա և Անահիտ Մխիթարյանները, որպես կամավորներ, Խարբերդի մասնագիտացված մանկատանը հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոն։ Ստեղծել են «Ճախրուկ» էթնո երաժշտախումբ, որտեղ նվագում և երգում են մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաներ։
«Ճախրուկ» միջազգային փառատոնի հիմնադիրներն են։
Քույրերով՝Անուշ, Աննա և Անահիտ Մխիթարյաններով, հիմնադրել են «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությունը։
facts
We’ve funded projects for
2M
children around the world
0
+
Donations
0
М
Funds Raised
0
+
Volunteers
Բլոգ
Ծանոթացեք մեր կատարած և կատարվելիք ծրագրերին
Նվիրաբերեք այսօր
Համլետ
Երազանքս է,որ իմ ձեռքերով կառուցեմ սեփական տունս,մշակեմ պտղատու այգիս և ինձ հարազատ մարդկանց հյուրընկալեմ իմ տանը:
Մոսո
Ուզում եմ դառնալ մեծ երգիչ:
Ազատուհի
Երազում եմ դառնալ վարսահարդար,որպեսզի իմ ընկերների մազերը կարողանամ հյուսել,գեղեցկացնել:
Տեսնել բոլոր երազանքները
Մի խումբ շատ հատուկ երեխաներ, պահկված Մանկատան պատերի ետեւ, անտեսանելի եւ անլսելի արտաքին աշխարհին․․․
Սեպտեմբերյան մի առավոտ, երկու երաժիշտ քույրիկներ անցնելով պատերի ներսը, ձայն տուին անձայնին եւ թեւեր՝ փոքրիկ հոգիների երազանքներին։
Մի քանի ամիս անց՝ Ճախրուկ նուագա-երգչախումբը՝ շխթայազերծելով մարմնական անկարողությունները, ճախրում էր Մանկատան պատերից վերեւ, ճախրուկների հոգիները լցնելով հույսով եւ հրճվանքով։
Երկու երաժիշտ քույրիկներ, կողքերնին նեցուկ ունենալով իրենց երրորդ քույրիկը որպես լռակյաց սյուն, շարունակում են քայլել նվիրվածությամբ ու հաստատակամությամբ, իրենց հետ բերելով երաժշտության կախարդական բուժումն ու սփոփանքը։ Ձգտելով անհունության, իրենց համար նույնիսկ երկինքը սահմանը չէ։
Armin Kredian
Ճախրուկների հետ հանդիպումը այնպիսի մեծ հույզեր առաջացրեց մեջս։ Կարծես երկնքի դռները բաց լինեյին ու ես զգում էի թե ինչ մեծ հպարտությամբ է Աստված նայում այս երեխաներին եւ այս երկու աղջիկ-երաժիշտներին, որոնք սիրել էին այս երեխաներին եւ իրենց սիրտն ու հոգին էին ներդրել նրանց մեջ։ Անհնարին է անտարբեր անցնել այս երեխաների սրտերի մեջ վառված կայծի կողքով։ Նրանք գտել իրենց ուրախության աղբյուրը՝ ազգային երաժշտության միջոցով։ Այլեւս լոկ ստացող չեն, այլ հենց իրենք են ստեղծագործողները։ Բանալին նրանց ձեռքում է եւ Աննան ու Անահիտը երաժշտության միջոցով բացել են լիարժեք լինելու դռները նրանց առջեւ։ Երբ սա տեսնում ես, ապա ամեն ձեւով ուզում ես մաս կազմել այս ամենին։
Էլմիրա Բարտելս
երբ կը տեսնես ու կը լսես այս երեխաները՝ ճախրուկները
կը հասկնաս թէ ինչքան տխուր է մերկ երջանկութիւնը
երբ կը տեսնես ու կը լսես այս երեխաները՝ ճախրուկները
կը հասկնաս թէ ինչքան մօտիկ է մերկ երջանկութիւնը
իսկ դուն՝ կանգնած հեռուն կ’արտասուիս
դիտելով անհասկնալի կամքն ու հաւատքը
երեք գեղեցիկ մխիթարութիւն բուրող նուրբ ու հզօր քոյրերուն
Anahid Sargisian
Բացահայտեք
մեր գալիք
իրադարձությունները
Ճախրուկ միջազգային փառատոն 2022
04 Սեպտեմբեր
/2022
Հայաստան