«Ճախրուկ» փառատոն 2023
2023թ. օգոստոսի 12 -ին, ժամը 19:00-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ` <<Վարդանանց>> հրապարակում, տեղի է ունենալու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության <<Ճախրուկ>> ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։
Փառատոնին մասնակցում են արտերկրից,Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող հատուկ կարիքներ ունեցող երեխաները, մանկատների, խնամքի և մշակության կենտրոնների հատուկ կարիքներ ունեցող սաները։
Փառատոնի հատուկ հյուրերն են Ֆրանսիայում <<Նալի>> ազատ դպրոցի հիմնադիրներ, ամուսիններ երաժիշտ Կամիլ Չալաևը և պարուսույց Սաբին Ժամեն, ինչպես նաև Գյումրու պետական ժողովրդական գործիքների նվագախումբը։ Փառատոնին իրենց երաժշտությամբ հանդես են գալու <<Ճախրուկ>>-ի հիմնադիրներ, երաժիշտներ Աննա և Անահիտ Մխիթարյանները և կոմպոզիտոր, դաշնակահար Վարդան Հարությունյանը։
Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Փառատոնի ուղերձն է.
<<Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք>>