«Ճախրուկ» փառատոն 2024
2024թ. օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Գոշ գյուղում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնը։
Փառատոնը համախմբել էր շուրջ 350 մասնակիցների Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից`շուրջօրյա խնամքի կենտրոնների, ցերեկային կենտրոնների, հանրակրթական և արվեստի դպրոցների սաների, նաև մասնակիցներ Սիրայի Արաբական Հանրապետությունից և Ղազախստանի
Հանրապետություից։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց նաև մասնակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես և բոչիայի խաղեր։
Փառատոնի հատուկ հյուրերն էին «Գրեմմի» մրցանակակիր,«Armenian Navy» բենդի հիմնադիր Արթո Թունչբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը,փայտափողային գործիքների վարպետ Նորայր Քարտաշյանը և «Թաթուլ Ալթունյանի» անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը։
Փառատոնի գործընկերներն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը,ՀՀ գլխավոր դատախազությունը,ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանը։
Փառատոնի գաղափարախոսությունն է՝
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք»