«Ճախրուկ» փառատոն 2025
2025թ. հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյան միջազգային ներառական 5-րդ հոբելյանական փառատոնը անց կացվեց սեպտեմբերի 26,27,28-ին Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում՝ Արարատի մարզ,գյուղ Նոր Խարբերդ։
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ միջազգային համաժողով՝«Հոգու ազատագրման արվեստը՝ ինքնաճանաչումից մինչև մարդկային հոգատարություն» թեմայով։ Այս համաժողովն ուղղված էր հոգևոր և հուզական ինքնաճանաչման,ներքին ազատագրման և մարդկային կապերի խորացման թեմաներին։Այն բաց
հարթակ էր ինչպես մասնագետների,այնպես էլ բոլոր նրանց համար,ովքեր հետաքրքրված են ինքնազարգացմամբ,հոգատարությամբ և ներահայեցողությամբ։ Համաժողովին ներկա էին 200 մասնագետներ,որոնք աշխատում են մանկատներում,հանրակրթական և արվեստի դպրոցներում,խմանքի կենտրոններում։
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ մասնագետների վերապատրաստման դասընթաց՝ հոգեվերլուծություն արտ-թերապիայի միջոցով։ Այն անց կացրեցին Հայաստանի Հանրապետության «Արտ-թերապիայի» ասեցիացիայի անդամները: Վերապատրաստմանը մասնակցեցին 150 մասնագետներ ՀՀ բոլոր մանկատներից,տարբեր մարզերի դպրոցներից,ցերեկային խնամքի կենտրոններից,ՏՄԱԿ-ներից և այլն։
Սեպտեմբերի 28-ին փառատոնի համերգային մասն էր,որտեղ մասնակցեցին 400 երեխաներ և չափահասներ ՀՀ բոլոր մասնագիտացված մանկատներից,խնամքի կենտրոններից,ծերանոցից,արվեստի և միջնակարգ դպրոցների աշակերտները նաև մասնակիցներ Սիրիայի Արաբական Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։Փառատոնի հատուկ հյուրն էր Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Վանակն» ավանդական պարի խումբը։
Փառատոնի գործընկերներն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը,ՀՀ գլխավոր դատախազությունը,ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանը։
Փառատոնի գաղափարախոսությունն է ՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք»