«Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոն
«Ճախրուկ խորհրդանիշ» – ը քարից թռիչք առնող թռչունն է՝ ճախրուկը։ Ճախրուկի թռիչքը խորհրդանշում է սահմանների բացակայությունը, իսկ քարը, որը քույրերը հավաքել են Հայաստանի սրբավայրերից մեկը կատարած ուխտի ճանապարհից, իր մեջ կրում է հարատևություն, սեփական ուժերի նկատմամբ վստահություն, հավատն անհնարինը հնարավոր դարձնելու և հավատն առ Աստված։
Ճախրուկն իր մեջ կրում է մեկը մյուսին ձեռք մեկնելու, բարին ու անշահախնդիր գործելու խորհուրդը։
Եվ առհասարակ «Ճախրուկ»-ը հետևյալն է՝
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։
Փառատոնի նպատակներն են
1.Բացահայտել սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, ինչպես նաև բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը։
2.Աշխարհի տարբեր երկրներում ապրող նմանատիպ յուրահատկություններով օժտված մարդկանց համախմբել մեկ վայրում՝ Հայաստանում։
3.Առիթ ընծայել մասնակիցներին ներկայացնել իրենց երկրի ազգային երաժշտությունը։
4.Ազգային երաժշտության միջոցով տարբեր մասնակից երկրների ծանոթացնել միմյանց մշակույթին։
5.Առիթ ընծայել մասնակիցներին, որ հնարավորինս ներգրավվածություն ունենան սոցիալական, մշակութային կյանքին, փոխանակվեն փորձով, ձեռք բերեն նոր ծանոթություններ և ընկերներ ։
6 Հասարակության մեջ ամրապնդել այն միտքը, որ այս յուրահատկություններով օժտված մարդիկ հասարակության անբաժանելի ու կարևոր մասն են կազմում ու ասելիք ունեն մարդկությանը ։
Փառատոնի միջոցով բարձրաձայնում ենք հետևյալ ուղերձը. «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» ։
Երաժիշտ Աննա և Անահիտ Մխիթարյան քույրերը հիմնել են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը։ Այն մեկնարկել է 2021թ.-ի հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում։
2021 թ_ի «Ճախրուկ» միջազգային փառատոնի շրջանակներում «Ճախրուկ Խորհրդանիշ» – ին արժանացած անձինք և երաժշտական խմբերը։
Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն, բժիշկ-մանկաբույժ Հարություն Բալասանյան։
Ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, Armenian Navy Band խմբի ղեկավար, «Գրեմմի» մրցանակակիր Արթո Թունչբոյաջյան։
Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբ։
ՀՀ Զինված Ուժերի ռազմաբժշկական վարչության ավագ սպա, Լեռնային Հայաստան հոգեվերականգնողական կենտրոնի ղեկավար,բժշկական ծառայության փողգնդապետ Տիգրան Թունյան։